Ոստիկանները ցուցարարներին հեռացրեցին Բաղրամյան պողոտայի բանուկ մասից, որտեղ նրանք մտադիր էին շարունակել նստացույցը:
Բախումներ չեղան, սակայն փողոցը լքել հրաժարվողներին իրավապահները հեռացնում էին ստիպողաբար՝ ուժով:
Մի քանի տասնյակ ցուցարարներ տարվեցին ոստիկանություն:
Երթևեկությունը Բաղրամյան պողոտայում վերականգնվեց: