Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին երեկ Վիեննայում հայտարարել է, որ իրական առաջընթաց է գրանցվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, սակայն նշել է․ - «Մենք դեռ այնտեղ չենք, որտեղ պետք է լինենք»:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ևս հայտարարել է, որ չնայած որոշ տարաձայնություններին՝ կողմերը երբեք այնքան մոտ չեն եղել համաձայնությանը, որքան այսօր, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ համաձայնությունը կկայանա:
Եթե, այնուամենայնիվ, բանակցությունները համաձայնագրով ավարտվեն, ապա Իրանը կմիանա նաև ահաբեկչության դեմ պայքարին, նշել է Զարիֆը: