Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները մասնակցել են հայկական վարժարանի բացմանը


Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Մանյուել Վալսը այսօր Արֆորվիլ քաղաքում մասնակցել ենհայկական վարժարանի բացման արարողությունը:

Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ, դիմելով ներկաներին՝ Հովիկ Աբրահամյանն ասել է. - «Հայոց ցեղասպանության 100-րդ տարում Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում նոր վարժարանի բացումը երկու մեծ խորհուրդ է պարունակում. նախ այն ևս մեկ անգամ ընդգծում է հայի կենսակերպում և մշակույթում կրթության նկատմամբ մեծագույն վերաբերմունքը և ուսման ձգտումը: Եվ երկրորդ՝ կրթօջախի հիմնումը վերածննդի, ազգի ապագայի խորհրդանիշ է»։

Դպրոցաշինության, հայ մշակույթի զարգացման և հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը դպրոցի բարերար Գևորգ Արաբյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Ելույթով հանդես է եկել նաև Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը:

«Ես երջանիկ եմ, որ այսօր Ալֆորվիլում եմ, և ուրախ եմ, որ մասնակցում եմ հայկական դպրոցի բացմանը, քանի որ դպրոցի բացման արարողությունը շատ կարևոր պահ է երկրի համար, այն մատնանշում է երիտասարդության ներկայությունը և ազգային արժեքների պահպանումը»,- ասել է նա։

«Այն փաստը, որ հայկական դպրոցի բացումը համընկնում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, շատ կարևոր և խորհրդանշական իմաստ ունի: Այս տարի Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24-ին հայ ազգի կողքին էր՝ Երևանում: Իսկ ես Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, ևս հայ ազգի կողքին էի: Ֆրանսիայի համար շատ կարևոր է ցույց տալ, որ մենք հայերի կողքին ենք, քանի որ հայ ժողովուրդը շատ է տառապել, և այն, ինչ տեղի է ունեցել, ես դա կոչում եմ ցեղասպանություն, այո՛, դա ցեղասպանություն էր և մենք պետք է միասին պայքարենք ցեղասպանության ժխտողականության դեմ», - նշել է Մանյուել Վալսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG