Ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը Հունաստանում եվրագոտում մնալ-չմնալու հարցով անցկացվելիք հանրաքվեից մեկ օր առաջ միջազգային վարկատուների անվանել է «ահաբեկիչներ»։
Վարուֆակիսն ասել է՝ վարկատուները, որոնց թվում է Արժույթի միջազգային հիմնադրամը, «ստիպել են Հունաստանին փակել բանկերը՝ մարդկանց մեջ վախ սերմանելու համար», իսկ այդ երևույթը կոչվում է «ահաբեկչություն»։ Նա նաև հավելել է, որ իր կարծիքով՝ «վախը չի հաղթի»։
Հունաստանում այսօր վճռորոշ հանրաքվեից առաջ լռության օր է հայտարարված։