Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում շարունակվում են Իրանի միջուկային ծրագրի ապագային նվիրված բանակցությունները:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ուրբաթ երեկոյան Վիեննայից հանդես է եկել տեսաուղերձով` նշելով, որ «աշխարհը դեռ երբեք այսքան մոտ չի եղել Իրանի և Արևմուտքի միջև համաձայնության կնքմանը»: Դրա հետ մեկտեղ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ «հաջողության որևէ երաշխիք առայժմ չկա»:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, անդրադառնալով բանակցությունների ընթացքին, հայտարարել է, որ «առաջընթաց կա, սակայն որոշ բարդ խնդիրներ դեռևս օրակարգում են»:
Իրանի և միջազգային հանրության միջև միջուկային խնդրի շուրջ համաձայնության կայացման վերջնաժամկետը հուլիսի 7-ն է: