Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի խոսքով, Բաքուն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի Լոնդոն կատարելիք այցի կապակցությամբ։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություն էր կանչվել Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ում փոխանցել էին, թե Սահակյանի այցը Լոնդոն քայլ է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»։

Բակո Սահակյանը հրավիրված է Լոնդոն՝ մասնակցելու Chatham House-ում՝ Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG