«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը առաջիկա շաբաթ օրը Գյումրիի Թատերական հրապարակում հրավիրում է հանրային քննարկում:
«Քննարկման նպատակը մեր հետագա քայլերի, գործողությունների և միասնական օրակարգի մշակումն է: Ցանկալի է նաև ոլորտին առնչվող մասնագետների՝ տնտեսագետների, իրավաբանների, էներգետիկների և այլն, մասնակցությունը», - ասված է նախաձեռնության հաղորդագրությունում։