Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները «պատրաստ են խոսելու Հունաստանի հետ»


Եվրամիության առաջնորդներն ասում են՝ դեռ ժամանակ կա Հունաստանի հարցով համաձայնության հասնելու համար՝ երկիրը դեֆոլտից և եվրագոտին լքելը կանխելու համար:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հայտարարել է, որ Բեռնիլը «պատրաստ է ցանկացած ժամանակ խոսել Հունաստանի կառավարության հետ»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ ասել է․- «Ֆրանսիան ցանկանում է, որ Հունաստանը մնա եվրագոտում և պատրաստ է քայլեր կատարել»:

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այսօր նոր առաջարկ է ներկայացնելու Հունաստանին:

Եվրոպական և ասիական արժեթղթերի շուկաները այսօր հունական ճգնաժամի պատճառով մեծ անկում են արձանագրել: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հունիսի 28-ն կարգադրել է երկրի բանկերին և արժեթղթերի շուկային չաշխատել մոտ մեկ շաբաթ: Նա նաև ասել է, որ վարկատուներից ևս մեկ ժամկետ է խնդրելու պարտքի մարման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG