Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում առողջապահության վարչությանը և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները:
Մասնավորապես, հանձնարարվել է արգելել դրանցում լողալը, ինչպես նաև ապահովել դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը: