Մատչելիության հղումներ

Աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս․ Դավիթ Հարությունյան


Աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս, «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հայտնել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատասխանելով այն հարցին, թե մինչ աուդիտի ավարտը Կառավարության կողմից էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորման դեպքում, այն միևնույն է` վճարվելու է հարկատուներից գանձված գումարների՞ց, Դավիթ Հարությունյանը ասել է, թե այն դեպքում, երբ պարզվի, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, ապա կառավարությունը հետ կգանձի այդ գումարները բաշխիչ ցանցերից:

Խոսելով ՀԷՑ-ի վերավաճառքի կամ ազգայնացման մասին` Հարությունյանը նշել է, որ տեսականորեն երկու տարբերակները բացառել պետք չէ, սակայն մեկ կարևոր սկզբունք կա՝ պետությունը երբեք չպետք է կառավարի այդ ընկերությունը:

«Ազգայնացման դեպքում միևնույն է որպես կառավարիչ պետք է ընտրել ճանաչված միջազգային ընկերություն: Ցավոք, մենք ունենք տխուր փորձ, երբ երկիրն էր կառավարում այդ ընկերությունը, կուտակվում էր 50-100 միլիոն դոլարի պարտք, որը դարձյալ փոխհատուցվում էր բյուջեից, ինչն անթույլատրելի է», - ասել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG