Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին՝ հայ - գերմանական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ռայներ Մորելը, հիշեցնենք, ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: