Ֆրանսիայի արևելքում՝ Լիոնի և Գրենոբլի միջև գտնվող Սեն Քենթեն Ֆալավյե քաղաքում արդյունաբերական գազի գործարանի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով մի մարդ զոհվել է, կան վիրավորներ:
Սպանվածի գլխատված մարմնի մոտ իրավապահները հայտնաբերել են իսլամիստական դրոշ:
Ահաբեկչի գրոհի ժամանակ գործարանում գազի ուժգին պայթյուն է եղել:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հարձակվողը՝ մի տղամարդ, ձերբակալվել է:
Ֆրանսիայի նախագահն ընդհատել է մասնակցությունը Եվրամիության գագաթնաժողովին և Բրյուսելից վերադառնում է Ֆրանսիա: