Մատչելիության հղումներ

Բողոքներ Երևանում․ գնդակն իշխանությունների դաշտում է


Բողոքի ցույցի մասնակից տղան և ոստիկանը ֆուտբոլ են խաղում, 25-ը հունիսի, 2015թ․
Բողոքի ցույցի մասնակից տղան և ոստիկանը ֆուտբոլ են խաղում, 25-ը հունիսի, 2015թ․

Մինչ Հայաստանում հազարավոր քաղաքացիներ շարունակում են իրենց խաղաղ բողոքն արտահայտել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, միջազգային կազմակերպությունների ու վերլուծաբանների կարծիքով, գնդակը երկրի իշխանությունների դաշտում է գտնվում:

«Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում Ժողովրդավարության և մարդու իրավունքների գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Թոմ Մալինովսկին նշել է, որ հայ ժողովուրդն անպայման պետք է ունենա ազատ և խաղաղ հավաքների իրավունք:

«Մենք հավատում ենք, որ մարդիկ պետք է իրավունք ունենան ազատ հավաքներ կազմակերպելու և արտահայտելու իրենց կարծիքը, և կոչ ենք անում իշխանություններին մարդկանց դա թույլ տալ այնքան ժամանակ, քանի դեռ այն արտահայտվում է խաղաղ ճանապարհով», - ասել է Մալինովսկին:

Ավելի վաղ Երևանում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքների պաշտպանության մասին էր արտահայտվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը, ում մամուլի քարտուղարի խոսքով, իշխանությունները պարտավոր են երաշխավորել ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների լիակատար ապահովումը:

Խոսելով Հայաստանում ընթացող բողոքի ակցիայի մասին՝ Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին նշում է, որ քաղաքացիական բողոքի առկայությունն արդեն դրական երևույթ է, քանի որ այն վկայում է երկրում քաղաքացիական հասարակության հզորացման մասին: Վերլուծաբանի խոսքով, բողոքն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե քաղաքական, այլ մարդկային արժանապատվության շրջանակներում:

«Բողոքը կարող է այլ շարժման վերածվել միայն այն դեպքում, եթե իշխանությունները բավականաչափ հմուտ չգտնվեն և սխալներ թույլ տան, որոնցից մեկը ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումն էր», - ընդգծել է վերլուծաբանը:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG