Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Զաորալեկը տեղեկացրել է, որ մի խումբ չեխ գործարարներ հետաքրքրված են Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմամբ, այդ թվում էներգետիկայի, շինարարության, սննդի արդյունաբերության և այլ ոլորտներում:
Չեխիայի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններին, նշել է, որ Չեխիան պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել դրանց հետագա զարգացմանն ու խորացմանը:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Չեխիայի արտաքին գործերի նախարարին ընդունել է նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը: Սահակյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնայի Ղարաբաղի հակամարտության հարցում պաշտոնական Պրահայի հավասարակշռված դիրքորոշումը: