Մատչելիության հղումներ

Շուշանյան. «Նստացույցը շարունակելու ենք, մինչև չեղարկումը հայտարարվի նախագահի մակարդակով»


«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը զրուցում է «Ազատության» հետ, 24-ը հունիսի, 2014թ.
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը զրուցում է «Ազատության» հետ, 24-ը հունիսի, 2014թ.

«Նստացույցը շարունակվելու է, մենք չենք նահանջելու, ունենք հստակ պահանջ՝ չեղարկում, և սպասելու ենք այնքան ժամանակ, մինչև [էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշման] չեղարկումը հայտարարվի նախագահի մակարդակով», - «Ազատության»-ը այսօր փոխանցեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։

Ավելի վաղ ոստիկանները ցուցարարներին ասել էին, թե նախագահը Հայաստանում չէ, և այստեղ սպասելն անիմաստ է։ Շուշանյանն այսպես արձագանքեց. - «Մենք շտապելու տեղ չունենք, մենք մեկ ամիս ու տասը օր ժամանակ ունենք։ Ես անձամբ շտապելու տեղ չունեմ, ստեղ եմ լինելու, կսպասեմ, ոչինչ»։

Անդրադառնալով երեկ ոստիկանության կիրառած բռնություններին, Շուշանյանն ասաց, որ դա մեծացրեց ցուցարարների թիվը։ «Երեկ ինչքան մարդ կար այստեղ, դա առաջին օրվա եռապատիկն էր, այսօր ավելի շատ է լինելու։ Ինչքան այստեղ մնանք, այդքան շատ է լինելու։ Այստեղ արդեն իսկ մոտ 700 մարդ կա», - հայտարարեց ակտիվիստը՝ հավելելով. - «[Երևանի փոխոստիկանապետ] Օսիպյանն ասեց՝ «հինգ րոպեում սաղիդ կհավաքեմ», հավաքեց ու հետո նաև մեծ ցույց հավաքեց, այնպես որ՝ շնորհակալություն պարոն Օսիպյանին նման գործելաոճի համար. մեզ տարան քաղմասներ, այնտեղ մեր նկատմամբ բռնություն չեն կիրառել, ինչ եղել է՝ այստեղ է եղել, իսկ ցուցարարների թիվը քառապատկվել է»։

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG