Ոստիկանությունը ստուգեց Բաղրամյան պողոտայում բարիկադների վերածված աղբամանները։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, թե տեղեկություններ ունեն, որ աղբամանների մեջ պարկերով քարեր կան։
«Ցանկացած տեղեկություն ոստիկանությունը պետք է ստուգի։ Թող ոչ ոք վատ չզգա, հատկապես հավաքի մասնակիցները, որովհետև սա բոլորիս անվտանգության համար է, և նրանց կողմից դժգոհությունն անթույլատրելի է։ Որը որ հնարավոր էր՝ ստուգեցինք․ քարեր չկան, դա ուրախալի է», - ասաց Օսիպյանը։
Ցուցարարները հայտարարեցին, որ աղբամանների պարունակության համար պատասխանատու չեն, քանի որ բերելուց առաջ դրանք չեն ստուգել, և միջինը բնակիչների կենցաղային աղբն է։