Մատչելիության հղումներ

Amnesty International-ը ՀՀ իշխանություններին կոչ է անում հետաքննել Ոստիկանության գործողությունները


Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ ապահովեն անկողմնակալ, անկախ և մանրակրկիտ հետաքննություն՝ խաղաղ ցուցարարներին նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի կիրառման առնչությամբ, հայտարարում է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը։

Նշելով, որ Ոստիկանությունը այսօր առավոտյան Երևանում 237, իսկ Գյումրիում 12 մարդ է բերման ենթարկել՝ իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը ասում է.- «Հայաստանի իշխանությունները պետք է խուսափեն ծանր տեխնիկայի միջոցով խաղաղ ցուցարարներին ցրելուց, որպեսզի ապահովեն հավաքների և խոսքի ազատությունը։ Տեսանյութերում, որտեղ երևում է, թե ինչպես են ջրնետ մեքենաներից ջրի շիթեր արձակում գետնին նստած խաղաղ ցուցարարների ուղղությամբ, մտահոգության տեղիք են տալիս»։

Amnesty International-ի ներկայացուցիչը նաև փաստում է, որ իշխանությունները հետաքննում են էլեկտրաէներգիայի թանկացման կասեցում պահանջող ակտիվիստների «խուլիգանությունը», փոխանակ հետաքննեն Ոստիկանության խիստ արձագանքը խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG