Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի երկու զինծառայող անհետ կորել է շփման գծում․ APA


Ադրբեջանցի զինծառայող, արխիվ
Ադրբեջանցի զինծառայող, արխիվ

Այսօր շփման գծում ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ անհետ կորել են: APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ կրտսեր սերժանտներ Մուսա Մուսաևը և Թուրալ Յոլչուևը ենթադրաբար մոլորվել են տեղանքում և հայտնվել հայկական կողմում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի բացառում ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը:

«Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյողի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները», - իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև հաղորդում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երաշխիքները տրամադրել է անմիջապես, «իսկ գործընթացները նման դեպքում ադրբեջանական կողմին հայտնի են»:

«Հայտնում ենք, որ հայկական կողմում որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել», - գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG