Գյումրիի Թատերական հրապարակում նստացույց իրականացնող ակտիվիստներից 13-ը, ովքեր այսօր ավելի վաղ բերման էին ենթարկվել ոստիկանություն, ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ Գյումրիում ևս ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խուլիգանության փաստի առթիվ: Գործի շրջանակներում բոլոր բերման ենթարկվածները հարցաքննվել են որպես վկա, նրանցից մեկը՝ Կարեն Պետրոսյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Սաթենիկ Կաղզվանցյան