Մատչելիության հղումներ

Անհայտ անձինք սպառնացել են ծեծել նստացույց անցկացնող ակտիվիստներին


Իշխանություններին տրված վերջնաժամկետը մոտենում է ավարտին, սակայն չորրորդ օրն է` որևէ պաշտոնյա չի արձագանքել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների պահանջին։

Այսօր երեկոյան 7-ից թանկացման դեմ պայքարը ոչ թե ավարտվելու, այլ նոր փուլ է թևակոխելու՝ վստահեցնում է Ազատության հրապարակում գիշեր-ցերեկ նստացույց անցկացնող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը:

«Մի քանի տարբերակներ կան անհնազանդությունների: Դրանցից մեկը հենց Բաղրամյան 26-ում նստացույց շարունակելն է, կան նաև այլ տարբերակներ, որ անցնում ենք իրական գործողությունների՝ դրանք կլինեն միջպետական ճանապարհների փակումներ, մայրուղիների ու ճանապարհների փակումներ՝ բոլորը, իհարկե, օրենքի շրջանակում», - մանրամասնում է նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:

Հայաստան -- Անհայտ անձը սպառնալիքներ է հնչեցնում Ազատության հրապարակում նստացույց անցկացնող ակտիվիստների հասցեին, Երևան, 22-ը հունիսի, 2015թ․
Հայաստան -- Անհայտ անձը սպառնալիքներ է հնչեցնում Ազատության հրապարակում նստացույց անցկացնող ակտիվիստների հասցեին, Երևան, 22-ը հունիսի, 2015թ․

Ի տարբերություն նախորդ օրերի, այսօր հրապարակում միջադեպ եղավ։ Քաղաքացիական հագուստով անձինք մոտեցան ու սպառնացին ջարդուփշուր անել Ազատության հրապարակում տեղադրված բարձրախոսներն ու ծեծել ակտիվիստներին։

Նստացույցի մեկնարկի պահից տեղում հերթապահող ոստիկանները չմիջամտեցին սպառնալիքներ հնչեցնող երիտասարդների ու ակտիվիստների ընդհարմանը։

Ցուցարարներն Ազատության հրապարակում են ուրբաթ օվանից, նրանք պահանջում են չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 17-ի որոշումը։

Հիշեցնենք՝ մի քանի ժամ տևած քննարկումից հետո ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG