Մատչելիության հղումներ

Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը


Այսօր Բուլղարիայի հայոց թեմում` Վառնա քաղաքի Ս. Սարգիս եկեղեցում, տեղի է ունեցել թեմակալ առաջնորդի ընտրությունը:

«Թեմական-պատգամավորական ժողովի 52 անդամներից ներկա գտնվող 48 պատգամավորները Մայր Աթոռի միաբանների եռանուն ցանկից (Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյան, Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյան, Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան) Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ են ընտրել Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանին»,- հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությունն ստանալուց հետո Բուլղարիայի հայոց թեմի նորընտիր առաջնորդը կստանձնի իր առաջնորդական պարտականությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG