Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերը այսօր այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, ծանոթացել են Էրեբունի քաղաքի պատմությանը և գրառում կատարել հյուրերի մատյանում։
Գերմանացի քաղաքապետերը նշել են, որ իրենց այցը հագեցած էր ջերմ հյուրընկալությամբ ու ծանոթություններով, ինչպես նաև պատմական նոր ու հետաքրքիր իմացություններով, հայտնում է Երևանի քապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։