Մատչելիության հղումներ

Ցուցարարները նստացույց սկսեցին


«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյան, 19-ը հունիսի, 2015թ
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյան, 19-ը հունիսի, 2015թ

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը ընդդեմ հոսանքի թանկացման։

Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը։

Հիշեցնենք՝ ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

«Այդ խաչը մենք չենք տանելու, մենք ունենք թասիբ, կամք ու այդ կամքը կոտրողներին ենք կոտրելու: Սա մեր երկիրն է, մենք ենք այստեղ որոշողը։ Երկու տարբերակ ունենք՝ կա՛մ գնանք տուն ու դժգոհենք, կա՛մ մնում ենք այստեղ՝ դրսում ու ապացուցում ենք մեր ուժը», - հայտարարեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։

Ընդունվեց Շուշանյանի առաջարկի երկրորդ տարբերակը և որոշվեց նստացույց սկսել մինչև իշխանությունների պատասխանը։

Սիսակ Գաբրիելյան

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG