Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը ավտոերթով իրազեկեց վաղվա հանրահավաքի մասին


«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը ավտոերթով իրազեկեց վաղվա հանրահավաքի մասին
please wait

No media source currently available

0:00 0:02:34 0:00

Ավտոերթին մասնակցում էին նաև «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ վաղը երեկոյան Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթը «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը սկսեց Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից՝ շարժվելով տարբեր ուղղություններով:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Վաղը մենք ունենք պահանջատիրական բողոքի մեծ երթ: Այսօր ավտոմեքենաների շարասյուներով շրջում ենք Երևան քաղաքի բոլոր գլխավոր փողոցներով ու թաղամասերով՝ վաղվա մասին կոչ անելու: Կոչ ենք արել նաև, որ մարզերից էլ միանան: Փոքր խոչընդոտներ եղել են մարզերից այստեղ գալու հետ կապված․ այսօր հայտարարվել է, որ վաղը չի աշխատելու Վանաձոր - Երևան երթուղին, ինչը մտածված քայլ է»:

Նա հավելեց, որ առանձին կոչով դիմել են մարզերի բնակիչներին․ - «Այն մարդիկ, ում Երևան գալը կխոչընդոտեն, թող իրենց մարզերում, իրենց համայնքներում, իրենց գյուղերում կազմակերպեն բողոքի ակցիաներ»:

Շուշանյանը հակիրճ ներկայացրեց վաղվա երթ-հանրահավաքի ծրագիրը․ - «Նախապես հայտարարված էր երթուղին Մաշտոցի պողոտա - Ամիրյան - Նալբանդյան - Սայաթ-Նովա - Ազատության հրապարակ, սակայն վաղը հենց տեղում պարզ կլինի: Քանի որ մեր պահանջները չիրականացան․․․ Մեր պահանջների չիրականացման դեպքում, բազմության իսկ, հանրության իսկ պահանջով, ինչը տեղի կունենա վաղը Ազատության հրապարակում, այդ ժամանակ էլ կորոշվի հետագա երթուղին ու ճանապարհը»:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է այլևս փոխել որևէ բան՝ հաշվի առնելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ընդունել է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը, «Ո՛չ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչն արձագանքեց․ - «Արդյունքը կփոխվի միայն այն դեպքում, երբ վաղը Ազատության հրապարակում կանգնած լինի իրական պահանջատեր ժողովուրդ, և ոչ մի քայլ հետ գնալու մտադրություն չունենան: Իսկ եթե մեկը հետ գնալու մտադրություն չի ունենում, միշտ էլ հասնում է իր ուզածին: Այնպես որ, ես գրեթե վստահ եմ, որ վաղը մենք հասնելու ենք մեր ուզածին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG