Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղերի և ընկերական հանդիպումների արդյունքում, ձևավորվել են 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական գոտու վիճակահանության զամբյուղները։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են հինգերորդ զամբյուղում, ինչն էլ բացառում է երկու թիմերի ընդգրկումը նույն ընտրական խմբում։
Առաջին զամբյուղ՝ Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա, Ռումինիա, Անգլիա, Ուելս, Պորտուգալիա, Իսպանիա, Խորվաթիա։
Երկրորդ զամբյուղ՝ Իտալիա, Սլովակիա, Ավստրիա, Շվեյցարիա, Չեխիա, Ֆրանսիա, Իսլանդիա, Դանիա, Բոսնիա և Հերցեգովինա։
Երրորդ զամբյուղ՝ Լեհաստան, Ուկրաինա, Շոտլանդիա, Հունգարիա, Շվեդիա, Ալբանիա, Հյուսիսային Իռլանդիա, Սերբիա, Հունաստան։
Չորրորդ զամբյուղ՝ Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Իռլանդիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ, Չեռնոգորիա, Էստոնիա:
Հինգերորդ զամբյուղ՝ Կիպրոս, Լատվիա, Հայաստան, Ֆինլանդիա, Բելառուս, Մակեդոնիա, Ադրբեջան, Լիտվա, Մոլդովա:
Վեցերորդ զամբյուղ՝ Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, Վրաստան, Մալթա, Սան Մարինո, Անդորրա։
Ընտրական փուլի վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում։
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը կմեկնարկի 2016 թվականի աշնանը։
Ա.Մ.