Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում քննարկման կդրվի Ադրբեջանի հասցեին խիստ քննադատական զեկույց


ԵԽԽՎ նստաշրջանը, արխիվ
ԵԽԽՎ նստաշրջանը, արխիվ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում, որը նախատեսված է հունիսի 22-26-ը, քննարկման կդրվի «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» զեկույցը:

Ըստ ադրբեջանական Contact.az էլեկտրոնային պարբերականի, գնահատելով Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարումը, դատական համակարգի վիճակը երկրում, ընտրական համակարգի խնդիրները նոյեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո, զեկույցի հեղինակները, մասնավորապես, նշել են․ - «Դիտարկման կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների հետ կապված վիճակի վատթարացման, անկախ ոչ կառավարական կազմակերպությունների, իրավապաշտպանների գործելու անկարողության, անկախ լրատվամիջոցների հետապնդումների վերաբերյալ»:

Զեկույցով կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին «վերջ տալ սիստեմատիկ հետապնդումներին և իշխանությունների քննադատների լռեցմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG