Մատչելիության հղումներ

USAID-ը հնարավոր է համարում Հայաստանում գյուղատնտեսական ծրագրերի ընդլայնումը


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) պատվիրակությանը, որի կազմում էին գործակալության փոխտնօրենի տեղակալ Ջեյմս Կացը և հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը:

Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և Հայաստանի գյուղնախարարության հետ համագործակցության հետագա հեռանկարները:

Զրույցի ընթացքում Սերգո Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների հետ տարբեր ոլորտներում, այդ թվում նաև` գյուղատնտեսության բնագավառում հարաբերությունների ընդլայնումն ու եվրոպական շուկա մրցունակ գյուղմթերքի արտահանումը:

«Իր հերթին պարոն Կացը հավաստիացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող երկկողմ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: Նա նաև հնարավոր է համարել հետագայում ընդլայնել գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը` ելնելով ոլորտի առաջնահերթություններից»,- հայտնում է Գյուղնախարարության տեղեկատվության վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG