Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը հայտարարել է, թե տեղյակ չի եղել, որ երկրի վարչապետ Վիկտոր Պոնտան այցելել է Բաքու՝ ներկա գտնվելու Եվրոպական խաղերի բացման արարողությանը, որոնք բոյկոտել են Եվրամիության մի շարք երկրներ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների պատճառով։
Յոհաննիսի ու Պոնտայի հարաբերությունները սրվել են վարչապետի նկատմամբ կաշառակերության կասկածների ի հայտ գալուց հետո։ Նախագահը վարչապետին առաջարկել էր հրաժարական տալ, սակայն վերջինս հրաժարվել է։