Մատչելիության հղումներ

Վեհափառը ցավակցագիր է հղել Վրաց պատրիարքին և Վրաստանի նախագահին


Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդ, արխիվ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ այսօր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Վեհափառը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայոց եկեղեցու հոգևորականաց դասի և հավատավոր հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել զոհվածների ու անհետ կորածների ընտանիքներին ու վրաց ժողովրդին, ուժ և կորով մաղթել վրաց հոգևոր ու աշխարհիկ իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG