Մատչելիության հղումներ

Միհրան Հարությունյանը արծաթե մեդալ նվաճեց Բաքվում


Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանն արծաթե մեդալով բավարարվեց Ադրբեջանում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում:

66 կիլոգրամ քաշային կարգի հայ 26-ամյա ըմբիշը եզրափակչում 0:2 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ 21-ամյա Արտյոմ Սուրկովին:

Առաջին մրցափուլն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ երկրորդում ռուսաստանցի ըմբիշը վաստակեց 2 միավոր:

Ա.Մ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG