Գյումրիի Թատերական հրապարակում մեկնարկեց «Հիմնադիր խորհրդարան»-ի տեղական գրասենյակի հանրահավաքը։
Այս պահին Թատերական հրապարակը մարդաշատ չէ, հանրահավաքն ընթանում է առանց միջադեպերի։
Հիշեցնենք, որ Գյումրիում նախորդ` մարտի 28-ի հանրահավաքի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել, և դանակահարվել էր ՀԽ-ի ներկայացուցիչ Հրաչիկ Միրզոյանը:
Գյումրիի ՀԽ գրասենյակի համակարգող Արամ Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թեև քիչ թվով գյումրեցիներ են եկել հրապարակ, այդուամենայնիվ որոշել են հավաքը չհետաձգել։ «Հենց ի հեճուկս այս իշխանությունների, որոնք կազմակերպեցին նախորդ հանրահավաքի քաոսը, որ ցույց տանք, որ չենք վախենում ոչ մեկից և պատրաստ ենք մինչև վերջ գնալու և կանգնելու ենք մեր նպատակների իրականացման համար», - ասաց Հակոբյանը՝ նշելով, որ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։
Սաթենիկ Կաղզվանցյան, Գյումրի
Մանրամասներն՝ ավելի ուշ