Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը Բաքվում դռնփակ բանակցություններ են անցկացրել


Վլադիմիր Պուտինը Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ, 12-ը հունիսի, 2015թ.
Վլադիմիր Պուտինը Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ, 12-ը հունիսի, 2015թ.

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Բաքվում բանակցություններ են անցկացրել։ Ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, նրանց հանդիպումը դռնփակ է եղել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը և «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն։

Լուսանկարվելու ընթացքում նախագահները կարծիքներ են փոխանակել նախօրեին Բաքվում տեղի ունեցած առաջին Եվրոպական խաղերի բացման արարողության մասին։ Էրդողանը մասնավորապես նշել է, որ այդ արարողությանը Եվրամիության առաջատար երկրների առաջնորդներից և ոչ մեկը ներկա չի գտնվել։ «Թուրքիան, որպես ԵՄ թեկնածու անդամ երկիր, ներկայացրել է ողջ Եվրամիությունը», - Էրդողանին ի պատասխան ասել է Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG