Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ նախագծեր


Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրին, ով Երևան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը Էբրահիմ Ռահիմ Փուրն ընդգծել է, որ Իրանը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և համագործակցության ընդլայնումը։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը: Այս համատեքստում արծարծվել է համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG