Մատչելիության հղումներ

ՀԲ․ 2015-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը 0.8 տոկոս կկազմի


Համաշխարհային բանկը իր «Գլոբալ տնտեսական հեռանկարներ»-ի հունիսյան հաշվետվության մեջ նշում է, որ 2015–ին Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կկազմի 0.8 տոկոսի սահմանում, այն դեպքում, երբ հունվարյան հաշվետվության մեջ Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը կազմում էր 3.3 տոկոս:

ՀԲ-ի հաշվետվության համաձայն, 2016-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 2․7 տոկոս՝ նախորդ կանխատեսման 3․7 տոկոսի փոխարեն, իսկ 2017-ին կկազմի 3 տոկոս` 4․1 տոկոսի փոխարեն:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2015–ին նախատեսված է 4․1 տոկոսի, իսկ գնաճը` 4 տոկոսի սահմանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG