Ռուսաստանը հայտարարել է, որ իր կողմից «չի իրականացնում որևէ անսովոր ռազմական ակտիվություն և կոչ է անում Միացյալ Նահանգներին հավատարիմ մնալ «սառը պատերազմի» տարիներին կնքված սպառազենի սահմանափակման պայմանագրերին»։
Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, թե երկրի սահմանների մոտակայքում ամերիկյան նոր հրթիռների տեղակայումն ամբողջությամբ կոչնչացնի միջին հեռահարության միջուկային հրթիռների մասին ռուս - ամերիկյան պայմանագիրը։
Ռուսաստանի ԱԳՆ-ը նաև պնդել է, թե «ԱՄՆ-ը Կիևին դրդում է շարունակել հակամարտությունն Ուկրաինայի արևելքում»։
Այս հայտարարությունը հաջորդել է Պետդեպարտամենտի հայտարարությանը, որով Միացյալ Նահանգները Ռուսաստանին քննադատել է միջին հեռահարության միջուկային հրթիռների մասին պայմանագրի դրույթները խախտելու համար։
Այս ամիս ավելի վաղ Պենտագոնը քննարկել է ի պատասխան ռուսների քայլերի Եվրոպայում հրթիռներ տեղակայելու հնարավորությունը։