Ձայների 66 կողմ, 17 դեմ և 15 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր հաստատեց Կառավարության ներկայացրած 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Իշխող Հանրապետականից բացի փաստաթղթին կողմ քվեարկեցին նաև «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) լքած մի քանի պատգամավորներ:
Ընդդիմադիր «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցությունները դեմ քվեարկեցին հաշվետվությանը, «Օրինաց երկիր»-ի (ՕԵԿ) և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները՝ դեմ կամ ձեռնպահ:
Կարլեն Ասլանյան