Ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրող Կոնստանտին Գոլդենցվայգն ազատվել է աշխատանքից՝ գերմանական հեռուստաալիքներից մեկի հարցազրույցում Պուտինի հասցեին քննադատություններ հնչեցնելու պատճառով։
Գոլդենցվայգն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե դեռ մարտին էր զգուշացրել НТВ-ի ղեկավարությանը, որ հոգնել է Կրեմլի քարոզչությամբ զբաղվելուց և մտադիր է լքել հեռուստաընկերությունը։
Հարցազրույցում լրագրողը կարծիք է հայտնել, թե ինչպես է զգում իրեն Պուտինը Մեծ յոթնյակի գագաթնաժողովից Ռուսաստանի դուրս մնալուց։
«Այդ հարցազրույցից հետո НТВ հեռուստաընկերությունը որոշել է, կամ նրա փոխարեն որոշվել է ինձ ախատանիքց ազատել, գրել է Կոնստանտին Գոլդենցվայգը։