Մատչելիության հղումներ

Սարգսյան․ Հայաստանը ձգտում է ամրապնդել Չինաստանի հետ կապերը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է տարեցտարի առավել ամրապնդել աշխարհի առաջատար երկրներից մեկի՝ Չինաստանի հետ կապերը:

«Ճեն Չանջին գոհունակությամբ է խոսել հայաստանյան այցի շրջանակներում մինչ այս ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների հետ իր ունեցած հանդիպումների մասին, որոնք, նրա խոսքով, նոր խթան են հաղորդում միջխորհրդարանական և միջկառավարական համագործակցությանը», - ասված է նախագահականի լրատվական վարչության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, զրուցակիցները կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-չինական համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG