Մատչելիության հղումներ

1 մլրդ՝ իշխանի մանրաձկան արտադրության, 15 մլն՝ մոծակների դեմ պայքարելու համար


Սևանա լիճ մանրաձուկ են բաց թողնում, արխիվ
Սևանա լիճ մանրաձուկ են բաց թողնում, արխիվ

Կառավարությունը որոշել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1 միլիարդ դրամ:

Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության և ձկան վերամշակման գործարաններ: Մանրաձկան տնտեսությունում կիրականացվի կենսական շրջափուլերի ամբողջական ապահովումը՝ մայրական վտառի կազմավորումից մինչև կենսունակ մանրաձկան տեղափոխումը Սևանա լիճ, կերաշխավորվի իշխանի էկոլոգիական կայուն արտադրությունը:

Գյուղատնտեսության նախարարությանը ևս 15 միլիոն դրամ է հատկացվել Ջերմուկում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար:

Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG