Մատչելիության հղումներ

Պորոշենկոն վավերացրեց Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագրերը չեղյալ հայտարարելու որոշումը


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն վավերացրել է ռազմական համագործակցության ոլորտում Ռուսաստանի հետ կնքված թվով հինգ համաձայնագրերը չեղյալ հայտարարելու մասին մայիսի 21-ին երկրի Գերագույն ռադայի որոշումը։

Համաձայնագրերը ստորագրվել են դեռ 90-ականներին: Չեղյալ հայտարարված փաստաթղթերից առանցքայինը «Մոլդովայի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսաստանյան ռազմական ստորաբաժանումների՝ Ուկրաինայի տարածքով տարանցման մասին» համաձայնագիրն է, որը կենսական նշանակություն ունի հատկապես Մերձդնեստրում տեղակայված ռուսական օպերատիվ զորախմբի բնականոն գործունեության համար։ Այդպիսով, Մերձդնեստրում տեղակայված ռուսական այդ ստորաբաժանումը հայտնվում է ցամաքային շրջափակման մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG