Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը կմեկնի Բաքու


Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աստրախանում, 29-ը սեպտեմբերի, 2014թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աստրախանում, 29-ը սեպտեմբերի, 2014թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 12-ից 13-ը կմեկնի Բաքու, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պուտինի օգնական Յուրի Ուշակովին։

Պուտինը Բաքվում կմասնակցի Եվրոպական խաղերի բացմանը։ Ակնկալվում է նաև Պուտինի հանդիպումը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի հետ։

Ուշակովն ասել է, որ հաջորդ օրը նախատեսված են Պուտին - Ալիև բանակցությունները։ Ըստ ՌԴ նախագահի օգնականի, բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։

Ըստ APA-ի, Բաքվում նախատեսվում է նաև Պուտինի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Գործակալությունը նշում է, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկվել է Բաքվում բանակցությունների անցկացման հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG