Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նատալյա Վուտովան նշել է, որ Եվրոպայի խորհուրդը շրջանառության մեջ է դնում գործողությունների նոր ծրագիր, և սերտ համագործակցություն է ակնկալվում Հայաստանի ոստիկանության հետ՝ կոռուպցիայի, կիբեռհանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարում:
Վլադիմիր Գասպարյանը հույս է հայտնել, որ եվրոպական կառույցների հետ համատեղ աշխատանքը այսուհետ էլ կտա ակնկալվող արդյունքներ: