Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհավորել է Էրդողանին


Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Պուտինը շնորհավորել է Էրդողանին՝ կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում վերջինիս «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի առթիվ:

Կողմերը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել են այս տարի Կազանում կայանալիք Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության խորհրդի 6-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG