Մատչելիության հղումներ

Վթար Վայոց Ձորում. տուժողներից մեկը զինվորական է


Երեկ երեկոյան Վայոց Ձորի մարզում տեղի է ունեցել ավտովթար. «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, մեքենայի վարորդը մահացել է, իսկ մյուս ուղևորի՝ Վայքի զինկոմիսարիատի ավագ լեյտենանտ Հրայր Ալեքսանի Գևորգյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց շրջանառվող տեղեկությունները, թե վթարի ենթարկված մեքենան պատկանել է Պաշտպանության նախարարությանը։ «Մեքենան եղել է քաղաքացիական, մասնավոր մեքենայով վթար է եղել, մեքենայում երկու եղբայր են եղել, միայն Հրայր Գևորգյանն է մեր զինվորականը։ Դեպքի առթիվ, ինչպես նման բոլոր դեպքերում, հարուցվել է քրեական գործ», - ասաց Հովհաննիսյանը։

Հասմիկ Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG