Մատչելիության հղումներ

Մարտերը Դոնեցկի մարզում շարունակվում են


Դոնեցկի մարզի Մարյինկա բնակավայրի մոտ այսօր վերսկսվել են կատաղի մարտերը ռուսամետ զինյալների և նրանց դիմակայող ուկրաինական ստորաբաժանումների միջև:

«Մարտի ընթացքում կիրառվում են տանկեր և հրետանի», - տեղեկացրել է ուկրաինական «Կիև-1» գումարտակի հրամանատար Եվգենի Դեյդեյը:

UNIAN գործակալության տեղեկություններով, վերջին օրերին ուկրաինական կողմը Մարյինկայի մերձակայքում տվել է մեկ զոհ և շուրջ 30 վիրավոր:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակի տեղեկություններով, փետրվարի 12-ին կնքված զինադադարն ուժի մեջ մտնելուց հետո ուկրաինական բանակի կրած զոհերի ընդհանուր թիվը հասնում է 100-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG