Մատչելիության հղումներ

Տալյավինին լքում է Ուկրաինայի խնդրով ԵԱՀԿ ներկայացուցչի պաշտոնը


Դեսպան Հեյդի Տալյավինի, հունիս, 2015թ.
Դեսպան Հեյդի Տալյավինի, հունիս, 2015թ.

Շվեյցարացի դիվանագետ Հեյդի Տալյավինին առաջիկայում կլքի Ուկրաինայի գծով ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին այսօր տեղեկացրել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը`չհստակեցնելով, սակայն, թե երբ է պաշտոնապես ավարտվում Տալյավինիի միջնորդական առաքելությունը:

Վերջին մեկ տարում շվեյցարացի դիվանագետը զբաղված էր պաշտոնական Կիևի, Մոսկվայի և Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների միջև բանակցություններ կազմակերպելով:

«Մենք երախտապարտ ենք Տալյավինիին` Արևելյան Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբում կառուցողական գործունեություն ծավալելու համար», - նշել է նույն խմբի անդամ, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG