Մատչելիության հղումներ

Թունավորման դեպքեր Գեղարքունիքի Վահան գյուղում


Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը այսօր առավոտյան՝ ժամը 9:15, Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Ճամբարակի առողջության կենտրոն են տեղափոխվել Վահան գյուղի բնակիչներ:

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, հոսպիտալացված անձինք կերել են թութ՝ գնված երեկ միևնույն մարդուց:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են Վահան գյուղ և տեղում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հավաքել պահանջվող տեղեկությունները, շրջայց կատարել, նաև՝ բնակիչների մոտ հայտնաբերված թութն ուղարկել լաբորատոր փորձաքննության:

Ծառայության մասնագետները շարունակում են աշխատանքները տեղում:

Ոստիկանությունը, իր հերթին, տեղեկացնում է․ - «Հունիսի 5-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնության են դիմել Վահան գյուղի 10 բնակիչներ: Հունիսի 6-ին, ժամը 03.30-ին, մեկ այլ հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնության է դիմել նույն գյուղի ևս 6 բնակիչ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG