Մատչելիության հղումներ

«Թուրան». Որոշում է կայացվել փակել Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը


Ադրբեջան - Մայրաքաղաք Բաքվի փողոցներից մեկը, արխիվ
Ադրբեջան - Մայրաքաղաք Բաքվի փողոցներից մեկը, արխիվ

Որոշում է կայացվել փակել Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը, փոխանցում է «Թուրան» գործակալությանը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:

«Թուրան»-ը նաև տեղեկացնում է, որ համապատասխան նամակը հունիսի 3-ին ուղարկվել է Վիեննայում գտնվող ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակ:

«Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, որ Բաքվում այլևս ԵԱՀԿ-ի ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտություն չի տեսնում: Այդ պատճառով Ադրբեջանը 2015 թվականի հունիսի 4-ից ուժը կորցրած է համարում 2014 թվականի սեպտեմբերին ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի կառավարության միջև ստորագրված հուշագիրը: Ադրբեջանի կառավարությունը մեկամսյա ժամկետ է տալիս ԵԱՀԿ-ին՝ ավարտին հասցնելու տեխնիկական հարցերը», - ըստ «Թուրան»-ի, ասված է Բաքվի ուղերձում:

Այսօր՝ հունիսի 5-ին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է կազմակերության անդամ երկրներին պաշտոնական Բաքվի որոշման մասին:

Ադրբեջանի արտգործնախարարությունը որևէ մեկնաբանություն դեռ չի տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG