Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին


Լուսանկարը՝ Ղարաբաղի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Ղարաբաղի պաշտպանության նախարարության

Այսօր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող իրավիճակին և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության զարգացումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG