Գերմանիան արտաքսել է բանտից ազատ արձակված Անդրեաս Անշլագին, ով դատապարտվել էր Ռուսաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով։
Անշլագը Մոսկվա է մեկնել։ Նա և իր կինը, ով հայտնի է որպես Հեյդրուն Անշլագ, ըստ գերմանական դատարանի, եղել են խորհրդային ՊԱԿ-ի գործակալներ, ովքեր շարունակել են աշխատանքը Գերմանիայի վերամիավորումից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` արդեն որպես Ռուսաստանի անվտանգության ծառայության գործակալներ։
Ամուսինները դատապարտվել էին հնգական տարվա ազատազրկման և մոտ 550 հազար դոլարի տուգանքի։ Հեյդրուն Անշլագն ազատ է արձակվել և արտաքսվել 2014 թվականին։